ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Համերգները չպետք է կայանան կիսադատարկ դահլիճներում

Համերգները չպետք է կայանան կիսադատարկ դահլիճներում
13.02.2014 | 17:51

Այսօր կայացավ ՀՀ կոմպոզիտորների և երաժշտագետների միության խորհրդի նիստը: Նիստի սկզբում ներկաները տեղեկացան Բոստոնում, Պրովիդենսում և Քվեբեկում կայանալիք համերգների մասին: Արդեն հստակ է, որ հունիսի 20-ին՝ ժամը 20:00-ին, Բոստոնում «Ամարաս Արտ Ալիանսի» և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ տեղի է ունենալու հայ ժամանակակաից կոմպոզիտորների ստեղծագործությունների համերգը: Այդ նույն համերգային ծրագիրը կկատարավի նաև հունիսի 21-ին՝ ժամը 19:00-ին, Պրովիդենսում «Եկավյան» մշակութային կենտրոնում: Մասնակցելու են Սարգիս Կարապետյանը (ջութակ), Նունե Հակոբյանը (դաշնամուր) և Նունե Կարապետյանը (սոպրանո): Իսկ սեպտեմբերի 13-ին Քվեբեկում նախատեսված է համերգ, որտեղ կհնչեն հայ կոմպոզիտորների լարային կվարտետի համար գրված ստեղծագործությունները:
Արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն Ամերիկյան Կոնգրեսի գրադարանի հետ, ուր կուղարկվեն մեր կոմպոզիտորների և երաժշտագետների տպագրված աշխատանքները ձայնագրությունները, որոնք կներառվեն նրանց ընդհանուր ցանցի մեջ:
Կարևորվեց արտասահմանյան կապերի հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, որը կկանոնակարգի ստեղծագործական համագործակցությունը: Միության նախագահ Արամ Սաթյանի առաջարկով Լևոն Չաուշյանն առաջադրվեց այդ հանձնաժողովի ղեկավար: Նշվեց Ամերիկայում ապրող կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի ակտիվ գործունեության մասին: Խորհուրդն առաջարկեց յուրաքանչյուր տարածաշրջանում ունենալ համանախագահներ, որոնք կօգնեն հանձնաժողովի աշխատանքի ճիշտ կազմակերպմանը:
Խորհրդին ներկա Արմեն Սմբատյանը խոսեց այն մասին, որ կազմակերպված համերգները չպետք է լինեն ինքնանպատակ և չպետք է կայանան կիսադատարկ դահլիճներում, որի պատճառով անկում է ապրում հայ կոմպոզիտորի վարկանիշը: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել տեղեկատվությունը ԶԼՄ-ների շնորհիվ: Նա անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման հարցին: Արամ Սաթյանն առաջարկեց 2014 թվականի ապրիլի 24-ից մինչև 2015 թվականի ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում ակտիվորեն ներգրավել հայ կոմպոզիտորներին տարատեսակ միջոցառումների կազմակերպման գործում:
Մարտին Վարդազարյանի կողմից հետաքրքիր առաջարկ եղավ այն մասին, թե ինչպես կարելի է ակտիվացնել հայ ուսանողության շրջանում ժամանակակից երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը: Այդ կապակցությամբ անելիքներ ունի միության երիտասարդական մասնաճյուղը՝ իր ղեկավար Աշոտ Ղազարյանի գլխավորությամբ:

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ